Թուրքիայի Դողուբայազեթ քաղաքում ոստիկանության բաժանմունքի մոտ անհայտ անձինք տրակտոոր են պայթեցրե, որտեղ մոտ երկու տոննա պայթուցիկ է եղել, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

Պայթյունի հետեւանքով երկու մարդ է սպանվել, եւս 24-ը վիրավորվել է։ Այս պահին վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ։

Լրատվամիջոցների տվյալներով, ահաբեկչությունը կազմակերպել է քրդական ՊԿԿ-ն։