Մեքսիկայի Իշխող Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցության ցույցի ժամանակ գողացել են երկրի նախագահի անձնական զենքը:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ, երբ նախագահի անձնական թիկնազորի լեյտենանտը փորձել է կանգնեցնել Էնրիկե Պենյա Նիետոյի երկրպագուների ամբոխին, որոնք ցանկանում էին անցնել թիկնապահների պատն ու ողջունել նախագահին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, իրարանցման պահին ինչ-որ մեկը գողացել է սպայի՝ 9 մմ տրաչափով Smith and Wesson ծառայողական ատրճանակը: Փաստի առիթով հետաքննությունն է սկսվել: