Կանադական Ուոթերլու քաղաքում մի քանի հարյուր մարդ մերկ երթ է կազմակերպել: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, կազմակերպիչները նշել են, որ միջոցառման նպատակը սեռերի ազատության եւ հավասարության համար պայքարն է:

Ակցիայի անցկացման պատճառն անցյալ ամիս տեղի ունեցած միջադեպն է, երբ ոստիկանները կանգնեցրել էին կիսամերկ հեծանիվներով երթեւեկող երեք քույրերի: