Օգոստոսի 13-ին ժամը 21.00-ին ոստիկանությունից հայտնել են, որ Արարատի մարզի Լանջազատ գյուղի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձվել եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:

Նրանք ջրամբարից դուրս են բերել Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ, 46-ամյա Պավլիկ Ուռշանովի դին ու հանձնել իրավապահ մարմիններին: