Հավայան կղզիների բնակիչները խափանել են Միջազգային աստղագիտական միության ամենամյա հանդիպումը, որն այս պահին ընթանում է Հոնոլուլուում։ Նրանք բողոքում են Մաունա Կեա լեռան գագաթին 30 մ բարձրությամբ հեռուստաաշտարակ կառուցելու որոշման դեմ, հայտնում է Nature ամսագրի կայքը։
Նախօրեին՝ Հոնոլուլուում Միջազգային աստղագիտական միության նիստից առաջ, շենքի մոտ հավաքվել էր մի քանի հարյուր ցուցարար, որոնք փողոց էին դուրս եկել հսկա աշտարակի կառուցման դեմ բողոքելու համար։ Ցուցարարնեը նշում են, որ այդ որոշումն առաջ է բերել շատերի դժգոհությունը, քանի որ Մաունա Կեա լեռը, ինչպես նաեւ այլ բարձունքները, որոնց վրա նման աշտարակներ են կառուցվել, կղզիների բնիկների համար սրբազան վայրեր են համարվում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես հայտնել են Միջազգային աստղագիտական միության ներկայացուցիչները, կազմակերպությունը դեռեւս հստակ պլան չունի, թե ինչպես է պետք կարգավորել իրավիճակը։ Սակայն նրանք նշել են, որ բանակցում են ցուցարարների հետ։





























