Ռումինիայում Դանուբ գետի ծանծաղելու հետեւանքով Գերմանիայից եւ Ավստրիայից եկող մի քանի զբոսաշրջային նավեր են արգելափակվել: Ռումինական հեռուստատեսության փոխանցմամբ, ջրի մակարդակը կրկնակի նվազել է խիստ երաշտի պատճառով, եւ նավերը ստիպված են եղել կանգ առնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Արգելափակումից նավերը դուրս բերելու համար որոշվել է բեռնաթափել դրանք եւ դուրս բերել ուղեւորներին: «Տուլչա» տուրիստական գործակալությունը զբոսաշրջիկներից ուղեւորությունը կազմակերպել է ավտոբուսներով:
Հաղորդվում է, որ օգոստոսին նախատեսված է ԵՄ երկրներից մոտ 40 զբոսաշրջային նավերի ուղեւորությունը Դանուբով, սակայն եթե ջրի մակարդակը չբարձրանա, բոլոր ուղերթները չեղյալ կհայտարարվեն:





























