ԱՄՆ առափնյա ծառայությունը մոտ 30 տոննա կոկաին է առգրավել, որի ընդհանուր արժեքը մոտ մեկ մլրդ դոլարի է հասնում: Առափնյա ծառայության պատմության մեջ կոկաինի ամենախոշոր խմբաքանակը տեղափոխվել է Քալիֆորնիայի նահանգի Սան Դիեգո նավահանգիստ, հաղորդում է Los Angeles Times թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Իշխանությունների փոխանցմամբ, առափնյա ծառայության աշխատակիցները 23 առանձին գործողություն են իրականացրել թմրավաճառների դեմ: Այդ ընթացքում նրանց հաջողվել է ընդհանուր առմամբ 30 տոննա կոկաին առգրավել:
«Մենք դեռ աշխատելու տեղ ունենք: Պետք է զարգացնենք հարձակողական գործողությունները հանցավորության բոլոր ուղղությունների դեմ պայքարելու համար»,-հայտարարել է առափնյա ծառայության պետ ծովակալ Փոլ Զականֆտը:




























