Հինգշաբթի օրը ոսկու արժեքը սկսել է նվազել՝ բացասական դինամիկա դրսեւորելով ամերիկյան փոխարժեքի ամրապնդման ֆոնին։ Այդ մասին են վկայում առք ու վաճառքի տվյալները։
Չինաստանի ժողովրդական բանկը երրորդ անգամ իջեցրեց դոլարի հանդեպ յուանի փոխարժեքը՝ հինգշաբթի օրը միջին փոխարժեքը հաստատելով 6,4010-ի մակարդակում, ինչը 1,1%-ով ցածր է, քան մեկ օր առաջվանը։
Երեքշաբթի օրը Չինաստանը ցնցել էր միջազգային շուկան դոլարի նկատմամբ յուանի փոխարժեքի կտրուկ՝ 1,9% նվազեցմամբ։ Չորեքշաբթի օրը Չինաստանի ազգային բանկը փոխարժեքն իջեցրեց լրացուցիչ 1,62% տոկոսով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Դոլարի հանդեպ յուանի թուլացման մասին տեղեկություններն ամրապնդում են ամերիկյան տարադրամը։





























