Մոսկվայի կենտրոնում «օրենքով գողի» են ձերբակալել, որը քրեկանա աշխարհում հայտնի է «Սերգո Սամտրեդսկի» մականունով: Այս մասին հաղորդել են ՆԳՆ քրեական հետախուզության վարչության մամուլի ծառայությունից:

Անձնական խուզարկության ժամանակ 31-ամյա Սերգոյի մոտից առգրավել են անհայտ ծագման նյութ, որը հետագայում պարզվել է հերոին է:

Այդ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Սերգո Սամտրեդսկին Տարիել Օնաինիի կլանի անդամ է, որը մրցակցում էր Դեդ Հասանի մաֆիոզ կլանի հետ: