Այս տարի մենք վկան դարձանք նրա, թե ինչպես «Էլեկտրական Երեւանը» ցնցեց հայ-ռուսական հարաբերությունները։ Այդ մասին օգոստոսի 13-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել է Միազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Նրա համոզմամբ, եւ Մոսկվայում, եւ Երեւանում պիտի մտածեն, թե ինչ անեն, որ հարաբերությունները չշարունակեն նույն եղանակով զարգանալ։ «Մարդիկ պիտի հասկանան, որ Հայաստանը ֆորպոստ չէ, որ Հայաստանը փոքր եւ թանկ երկիր է, որը Ռուսաստանի համար մեծ նշանակություն ունի»,- ընդգծել է Ստեփան Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով Երեւանի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի ցույցերը նախաձեռնել էր «Ոչ թալանին» խումբը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ այն մասին, որ Կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռն այն ընթացքում, երբ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում միջազգային աուդիտ կանցկացվի։