Ճապոնիայում ձերբակալել են մի տղամարդու, որը սպառնալիքներով նամակ էր ուղարկել արքայադուստր Կակոյին՝ կայսր Ակիհիտոյի եւ կայսրուհի Միտիկոյի թոռանը։
Կիոտոյի ընկերություններից մեկի 3-ամյա աշխատակից Մոտոհիրո Յոկուչին արդեն խոստովանել է, որ հունիսին նամակ է ուղարկել Միջազգային քրիստոնեական համալսարան, որտեղ սովորում է 20-ամյա արքայադուստրը։ Յոկուչիի խոսքով, այդկերպ նա ցանկացել է դաս տալ իր նախկին ենթակային, եւ ծրարի մեջ դրել է նրա այցեքարտը, հաղորդում է Lenta.ru-ն։
Արքայադուստր Կակոն 2015թ. ապրիլին ընդունվել է Միջազգային քրիստոնեական համալսարան։ Նախկինում նա սովորել է Գակուսյուին համալսարանում, բայց լքել էր ուսումը։
Կակոն արքայազն Ակիսինո Ֆումիհիտոյի կրտսեր դուստրն է։




























