Մայրը, որը ավտոմոբիլային ծխիչի միջոցով «սմայլիկ» էր դրել իր 16 ամսական երեխայի դեմքին, բրիտանական Լեսթեր քաղաքի դատարանի կողմից դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, գրում է The Guardian-ը։
«Միայն մի բառ կա, որով կարելի է բնորոշել դա՝ «պիտակավորում»։ Դուք նշան եք դրել ձեր աղջկա դեմքին, որը նրա հետ կմնա ամբողջ կյանքում։ Դուք կանխամտածված կերպով խարանել եք ձեր երեխային՝ նախապես ծանրութեթեւ անելով ձեր արարքը», — եզրափակել է դատավոր Ֆիլիպ Հեդը, փոխանցում է Gazeta-ն։
Մեղմացուցիչ հանգամանք է դարձել այն, որ դատարանը վստահ չէր, թե հանցանքի պահին 22-ամյա աղջիկը գիտակցել է իր արարքի ամբողջ լրջությունը։
Բացի այդ, նա զրկվել է իր երեխաների հանդեպ խնամակալության իրավունքից, նշել է դատապարտյալի փաստաբանը։





























