Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վրա թռչուն է հարձակվել։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել մզկիթի բացմանը, փոխանցում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։
Նախատեսված էր, որ հանդիսավոր արարողության ժամանակ թուրք առաջնորդը երկինք բաց կթողնի աղավնիների եւ կաքավների։ Բայց թռչունները հրաժարվել են դուրս գալ վանդակից, դրա համար էլ Էրդողանը փորձել է վերջիններիս հովանոցով դուրս հանել, բայց նրանք մնացել են տեղում։ Արդյունքում օգնականը թռչուններին հատ-հատ փոխանցել է Էրդողանին, որն էլ նրանց բաց է թողել։ Կաքավներից մեկը չի ցանկացել թռչել, հետ է եկել եւ փորձել է տեղավորվել թուրք առաջնորդի գլխին։ Էրդողանը ոչինչ չի ձեռնարկել եւ սպասել է, մինչեւ թռչունը սեփական կամքով հեռանա։





























