Օգոստոսի 17-ին, ժամը 00.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել Հրազդան գետը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: