Tiffany & Co. Ընկերությունը թարմացրել է ամուսնական մատանիների ընտրության Engagement Ring Finder հավելվածը: Այն հասանելի է AppStore-ում եւ աշխատելու է սմարթֆոնների վրա, այդ թվում՝ iPhone 6-ի եւ iPhone 6 Plus-ի, ինչպես նաեւ iOS եւ Android հարթակներով պլանշետների:

Նորացված հավելվածում աղջիկները կկարողանան տեսնել, թե զարդն ինչ տեսք ունի մատին, ինչ «փորձելուց» հետո սմարթֆոնով լուսանկարել ձեռքը եւ նկարն ուղարկել փեսացուին կամ ընկերներին:

Հավելվածում նաեւ Tiffany & Co.-ի կայքի հղումը կա, որտեղ ներկայացված են զարդերի նոր հավաքածուները: Ըստ Lenta.ru-ի, կայքի կամ բջջային հավելվածի միջոցով կարելի է նաեւ մատանու առաքումը պատվիրել: