Չինական Դալյան քաղաքի կենդանաբանական այգու ճերմակ հավալուսնի կտուցը 3D տպիչով ստեղծված մասնիկների օգնությամբ մասամբ պրոթեզավորել են: Օգոստոսի 17-ին, մայիսի ի վեր առաջին անգամ, թռչունն ինքնուրույն է սնվել:

Մայիսին այգու աշխատակիցներն ուշադրություն են դարձրել, որ 12 հավալուսններից մեկը տարօրինակ պահվածք ունի: Մասնագետը հայտնաբերել է, որ թռչնի կտուցը բավական վնասվել է:

Պրոթեզի առաջին տարբերակը ալյումին պարունակող նյութից են պատրաստել: Վիրահատությունը հաջող է անցել, սակայն արհեստական մասնիկը մեկ ամիս անց պոկվել է: Lenta.ru-ի փոխանցմամբ, եւս մեկ նման անհաջող փորձից հետո բժիշկները որոշել են դիմել 3D տպիչի օգնությանը: