Լոկի անունով կատուն, որը Վամպիր մականունն է ստացել դուրս ցցված երկու ժանիքների պատճառով, Instagram-ի նոր աստղ է դարձել: Երկու օրվա ընթացքում կատվի էջին շուրջ 30 հազար մարդ է բաժանորդագրվել:
Ըստ The Daily Mirror-ի, Լոկիի տիրուհին՝ Քիթը, խոստովանել է, որ չի հասկանում, թե որտեղից է կատվին այդ առանձնահատկությունը: «Երբ ապաստանից վերցնում էի կատվին, ինձ ոչինչ չասացին նրա յուրահատկության մասին»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ իր սիրելիին «փոքրիկ վամպիր» է կոչում:
Ավելի վաղ Instagram-ում ճանաչում էին ստացել այլմոլորակային-կատվի եւ հոռետես-կատվի էջերը:





























