Ամերիկյան Կոլորադո Սփրինգս քաղաքում արջի քոթոթի գլուխը մնացել է մարզական սննդի տարայի մեջ: Կենդանուն հայտնաբերած ոստիկանները փորձել են ինքնուրույն ազատագրել նրան, բայց չի հաջողվել:

Դրանից հետո ոստիկանները քոթոթին պարեկային մեքենայով փոխադրել են տեղի հրշեջ-ծառայություն, որտեղ էլ փրկարարական հատուկ գործիքներով կենդանուն ազատել են թակարդից: Արջուկի վրա նշան են դրել եւ ազատ արձակել:

Ըստ Lenta.ru-ի, սա վերջին շրջանում արձանագրված առաջին նման դեպքը չէ: Օգոստոսի 17-ին էլ հաղորդվել էր, որ ամերիկյան Այդահո նահանգի Սանգփոյնթ քաղաքի բնակիչն իր տանը արջ էր հայտնաբերել, որի գլուխը մնացել էր կատվի համար նախատեսված դռնակում: