Ռոթմանի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները բացահայտել են երջանիկ ամուսնության գաղտնիքը:

Հետազոտողները փորձարկում են իրականացրել, որին մասնակցել է մոտ 40 տարի ամուսնացած 14 կին: Նրանց ցուցադրել են տեսանյութ, որտեղ իրենց ամուսինները եւ անծանոթ տղամարդիկ դրական ու բացասական էմոցիաներ են ապրում:

Պարզվել է, որ կանայք ավելի վառ են արձագանքել իրենց ամուսիններին, քան օտար տղամարդկանց, բայց միայն այն դեպքում, երբ նրանք տեսանյութում դրական էմոցիաներ են ապրել: Այդ ժամանակ կանայք ուրախացել են իրենց ամուսինների հետ: Եթե ամուսինները բացասական էմոցիա են ապրել,  կանանց ուղեղն արձագանքել է ինչպես օտար տղամարդկանց դեպքում:

Դրա հետ կապված փորձարկման հեղինակները եզրակացրել են, որ երջանիկ ամուսնության գաղտնիքը շա բանով կախված է կանանց տրամադրությունից, որի վրա ազդում է նրա զուգընկերը, հաղորդում է The Daily Mail-ը: