ԱՄՆ-ում կինոթատրոնների ամենախոշոր ցանցը՝ Regal Entertainment Group-ը, սկսել է ստուգել կինոթատրոն հաճախողների պաայուսակները՝ կապված վերջին տարիներին նման վայրերում բազմիցս տեղի ունեցած հրաձգությունների հետ:
«Անվտանգության հարցերը ԱՄՆ-ում մեր ամենօրյա կյանքի անբաժան մասն են դարձել: Մեր հանդիսատեսի եւ անձնակազմի անվտանգության ապահովման նպատակով կինոթատրոն մտնելիս բոլոր տեսակի պայուսակներն ու ուսապարկերը ստուգվում են»,-ասված է ընկերության հաղորդագրությունում: Այս ընկերությանն է պատկանում ԱՄՆ-ում գործող մոտ 570 կինոթատրոն:





























