Ամերիկյան Playboy ամսագիրը կազմել է ԱՄՆ ամենասեքսուալ քաղաքների վարկանիշը: Առաջին տեղում Նյու Յորքն է, երկրորդում՝ Լոս Անջելեսը, իսկ երրորդում՝ Չիկագոն:

Ցանկը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են զվարճանքի հաստատությունների քանակը, քաղաքում տեղաշարժի հարմարությունները (տաքսի ծառայությունների քանակը) եւ սեռական ակտերի միջին քանակը տարեկան կտրվածքով:

Առավել հաճախ սեքսով են զբաղվում Մայամիի բնակիչները. Նրանք դա անում են տարեկան միջինը 160 անգամ:Համեմատության համար նշենք, որ Նյու Յորքում այդ ցուցանիշը 138 է, իսկ Ֆիլադելֆիայում՝ 99:

Հարցման մասնակիցները ԱՄՆ-ի ամենասեքսուալ քաղաք են համարել Դեթրոյթը:

Playboy-ը կազմել է նաեւ քաղաքների վարկանիշն ըստ սեքսի յուրահատուկ ձեւերի: Գրինվիչը (Քոնեքթիքութի նահանգ) համարվել է լավագույն քաղաքը սեքստինգի համար: Ինդիանապոլիսը համարվել է լավագույնը առցանց սեքսի համար, իսկ Նյուփորթ Բիչը (Քալիֆորնիայի նահանգ) լավագույնն է տեսակապով սթիփթիզի համար: