Ճապոնացի գիտնականները ենթադրում են, որ խոշոր տեխնոծին կամ բնական աղետների ժամանակ սովորական մոծակները կարող են փրկարարներին օգնել գտել փլատակների տակ մնացած մարդկանց: Հետազոտողները մտադիր են մեխանիզմ մշակել, որի օգնությամբ այդ միջատները կկարողանան ճանաչել մարդու հոտը:
Գիտնականների խոսքով, մոծակների եւ որոշ այլ միջատների օրգանիզմում հատուկ սպիտակուց է արտադրվում, որը կարող է ներծծել կենդանիների եւ մարդկանց մարմիններից դուրս եկող գոլորշին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հիմա գիտնականները հույս ունեն բացահայտել միջատների գեները, որոնց օգնությամբ հնարավոր կլինի լաբորատոր պայմաններում արհեստականորեն նմանատիպ սպիտակուցներ աճեցնել:





























