Սթափ կենսակերպի բացասական ազդեցության մասին աղմկահարույց հայտարարություն են արել ամերիկացի գիտնականները, որոնք համոզվել են, որ ոգելից խմիչքից ամբողջովին հրաժարվելն ավելի վտանգավոր է, քան խմելու սովորությունը:

Խմելուց հրաժարվելու յուրօրինակ ներգործության մասին մասնագետների եզրակացությունը հիմնված է 20 ամյա դիտարկումների ժամանակաշրջանում հավաքված տեղեկությունների վերլուծության արդյունքների վրա: Այդ ամբողջ ժամանակահատվածում գիտնականները հետեւել են 55-ից 65 տարեկան 1800 մարդու առողջական վիճակին:

Արդյունքները ամփոփելիս պարզվել է, որ առողջ կենսակերպի կողմնակիցները, որքան էլ տարօրինակ չթվա, երկարակեցության ավելի քիչ շանսեր ունեն:

Ոգելից խմիչքից կտրականապես հրաժարվողների 69 տոկոսի կյանքի առավելագույն տեւողությունը 65 տարեկանն է: Իսկ հարբեցողների շրջանում կյանքի նման տեւողություն ունի 60 տոկոսը, մինչդեռ չափավոր խմողների շրջանում ՝ ընդամենը 41 տոկոսը:

Բացի դրանից, գիտնականները պարզել են, որ եթե խրոնիկ հարբեցողը արմատապես փոխի իր սովորությունները ու ամբողջովին հրաժարվի ոգելից խմիչքից, ապա շատ ավելի շուտ կուղեւորվի այն աշխարհ, քան եթե շարունակեր խմել: