Հնդկաստանում Չենայի Գերագույն դատարանը (Թամիլանդի նահանգ) որոշել է արգելել, որ ամուսնուց ամսական գումար ստացող ամուսնալուծված կանայք սեքսով զբաղվեն:

Իր որոշումը հիմնավորելով` դատավոր Նագամուտհուն պարզաբանել է, որ այն կինը, որը ամուսնալուծությունից հետո սեքսով է զբաղվում, ըստ էության դավաճանում է ամուսնուն: Օրենքը ամուսնուն ազատում է նախկին կնոջը ապրուստի գումար վճարելուց այն դեպքում, եթե ամուսնալուծության պատճառն անհավատարմությունն է: Դատավորի տրամաբանությամբ, նման կանոն պիտի կիրառվի նաեւ ամուսնալուծությունից հետո, հաղորդում է  The Times-ը:

Դատավորն ավելացրել է, որ ամուսնալուծված կինն ազատ է` այլ տղամարդկանց հետ ինտիմ կապի մեջ մտնելու, բայց այդ դեպքում նա պիտի հրաժարվի նախկին ամուսնու օգնությունից եւ ապրուստի միջոցներ պահանջի նոր զուգընկերներից: