2015 թ հուլիսը աշխարհի ամենաշոգ ամիսն է ճանաչվել՝ 1880 թ գլոբալ տվյալների հավաքի սկսման պահից մինչեւ հիմա: ԱՄՆ օվկիանոսագիտության ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տվյալներով՝ այս տարվա հուլիսի միջին ջերմաստիճանը կազմել է 16.6, ինչը 0.08 աստիճանով բարձր է 1998 թ հուլիսին արձանագրված նախորդ ռեկորդից:

Աֆրիկայում անցած ամիսն իր ջերմաստիճանով զիջել է միայն 2002 թ հուլիսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավստրիայում այս տարվա հուլիսը դարձել է 1767 թ սկսված ազգային դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսը:

Զեկույցում նշվում է,  որ ամենայն հավանականությամբ 2015 թ նույնպես կդառնա աշխարհի պատմության ամենաշոգ տարին: Մասնագետների կարծիքով՝ ջերմաստիճանի ռեկորդների վրա ազդում են Երկիր մոլորակի կլիմայական գլոբալ փոփոպությունները ու Էլյ Նինյո բնական ֆենոմենը: