Գերմանացի ուսանողուհին սկսել է գնացքներում ապրել բնակարանի վարձ չմուծելու համար: Այդ մասին հաղորդում է «Գազետա.ru»-ն՝ վկայակոչելով «The Independent»-ին:
Լեոնի Մյուլլերը գարնանը վիճել է իր բնակարանի տիրուհու հետ եւ որոշել է հեռանալ: Նրա խոսքով, հենց այդ ժամանակ է ինքը հասկացել, որ այլեւս չի ուզում բնակարանում ապրել:
Դրա փոխարեն, աղջիկը աբոնեմենտ է գնել, որը նրան հնարավորություն է տալիս անվճար նստել երկրի ցանկացած գնացք: Այժմ Մյուլլերը կայարանում է գլուխը լվանում, իսկ քոլեջի հանձնարարություններն անում է գնացքի շարժման ընթացքում:
Աղջիկն ասում է, որ նման կյանքն իրեն մշտական արձակուրդի զգացողություն է տալիս:
Իր արտասովոր փորձառությունը Մյուլլերը նկարագրում է իր բլոգում եւ նախատեսում է քոլեջի համար հետազոտություն անել դրա վերաբերյալ:





























