Brent տեսակի նավթի արժեքը նվազել է 45 դոլարից՝ մեկ բարելի դիմաց եւ շարունակել է նվազել:

Լոնդոնի բորսայում ֆյուչերսային պայմանագրերի գործարքները հանգստյան օրերից հետո վերսկսվել են 45,26 դոլար կետից: Տորգերի սկզբից երեք ժամ անց Brent տեսակի նավթի գինը հասել է 45 դոլարի: Երեւանի ժամանակով 00.06-ին, այդ տեսակի նավթի գինն արդեն հասել էր 44,62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է РБК-ն:

Սա նվազագույն ցուցանիշն է 2009-ից ի վեր: Այն ժամանակ, ֆինանսական ճգնաժամի ժամանակ, նավթի գինը հասել էր 39 դոլարի, որից հետո կրկին սկսեց աճել:

Նավթի համաշխարհային շուկայի վրա շարունակում են ազդել չինական տնտեսության անկումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում նավթի պաշարների աճը:

Չինական ֆոնդային Shanghai Composite ինդեքսը տորգերի մեկնարկից հետո նվազել է 8 տոկոսով: