Shanghai Composite շանհայյան ֆոնդային բորսայի գործակիցը օգոստոսի 24-ին՝ սակարկությունների բացման օրը նվազել է 8.5 տոկոսով՝ հասնելով 3211 կետի: Վերլուծաբանները այս անկումը բացատրում են չինական տնետսության զարգացման հեռանկարների վերաբերյալ Չինաստանի ներսում աճող վատատեսությամբ:
Հոն Կոնգի Hang Seng Index ը նվազել է 4.64 տոկոսով (մինչեւ 21 369 կետով): Թայվանի TAIEX ֆոնդային բիրժայի գործակիցը նվազել է 4.4 տոկոսով (7440 կետով), հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ կտրուկ անկում է նկատվել Ասիական խաղաղ օվկիանոսյան տարածաշրջանի մյուս հարթակներում: ճապոնական Nikkei -ն նվազել է 3.5 տոկոսով, իսկ ավստրալիական S &P/ASX 200 -ը ՝ 7.52 տոկոսով, կորեական KOSPI- ն էլ ՝ 2.34 տոկոսով:





























