Լոս Անջելեսում կորել է Ջասթին Բիբերի նմանակը ՝  35 ամյա Թոբիաս Շտրեբելը: Հայտնի է, որ նա ավելի քան 100 հազար դոլար է ծախսել արտաքինը փոխելու նպատակով, որպեսզի նմանվի պոպ երգչին:

Շտրեբելին վերջին անգամ տեսել են օգոստոսի 18-ին ՝  Toyota Camry մեքենան վարելիս:

Կորածի ընկերը պատմում է, որ այսքան անսպասելի անհետացումը բնորոշ չէ նրան, քանի որ նախկինում նա միշտ նախազգուշացնում էր իր բացակայությունների մասին, հայտնում է Lenta.ru –ն հղում անելով The Daily Mail- ին:

2014 թ Շտրեբելը մասնակցել է ռիելիթի շոուի, որտեղ նրան պլաստիկ վիրահատություն են արել: Բիբերի նմանակը դառնալու համար  տղամարդը ստիպված է եղել շատ բան փոխել արտաքինում ՝ այտերը, քունքերը, աչքերի ու շրթերի ձեւը, նաեւ դեմքի օվալը: