Նեպալը վերացրել է Էվերեստն այցելելու արգելքը, որը մտցրել էր ապրիլին, երբ 19 լեռնագնաց էր զոհվել  ձնի մեծ զանգվածակույտերից:

Առաջին ճանապարհորդը, ով երկրաշարժից հետո  կփորձի  բարձրանալ Էվերեստ, ճապոնացի լեռնագնաց Նոբուլազու Կուրիկին է: Սա Էվերեստը նվաճելու նրա հինգերորդ փորձն է: Նախորդ չորսը ավարտվել են անհաջողություններով:

«Իմ հիմնական նպատակն է ցույց տալ,  որ երկրաշարժից հետո Նեպալը նորից անվտանգ է լեռնագնացների ու ճանապարհորդների համար »,- հայտարարել է լրագրողներին Ն. Կուրիկին, հայտնում է Ինտերֆաքսը:

Ապրիլին ու մայիսին Նեպալում մի քանի հզոր ստորգետնյա ցնցումներ են եղել: Երկրաշարժը, որը քաղաքում  ուղեկցվում էր ավիրածություններով իսկ  սարերում ՝ ձնի մեծ զանգվածակույտերով,  ութ հազար մարդու կյանք է խլել, ավելի քան 14 հազարը վնասվածք է  ստացել: