Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին այցելել է Ստեփանակերտի նախկին էլեկտրատեխնիկական գործարան:

Նա ծանոթացել է այնտեղ բիզնես տարածքի ձեւավորման եւ արդեն գործող պահածոների գործարանի աշխատանքներին:

Երկրի ղեկավարը կարեւորել է արտադրական հզորությունների  համապատասխանեցումն արդի պահանջներին՝ նշելով, որ դրանց ճիշտ ու արդյունավետ օգտագործումը հնարավորություն է տալիս  ապահովել տնտեսության կայուն աճ:

Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: