ԱՄՆ փոխնախագահ Ջո Բանդենը ստացել է նախագահ Բարաք Օբամայի «օրհնանքը» ՝ նախագահական նախընտրական մրցավազքին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է CNN -ը՝ վկայակոչելով Դեմոկրատական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցչին։
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ պետության ղեկավարի պաշտոնին փոխնախագահի թեկնածության հավանական առաջադրումը քննարկվել է Բայդենի ու Օբամայի համատեղ ընթրիքի ժամանակ ՝ Սպիտակ տանը, օգոստոսի 24-ին։ Նախագահը հստակ հասկացրել է, որ չի կանգնի Բայդենի ճանապարհին, եթե նա որոշի մասնակցել նախագահական մրցավազքին, հայտնում է աղբյուրը, հաղորդում է РБК-ն։ Բայդենի գրասենյակից հեռուստաալիքին հայտարարել են, որ չեն մեկնաբանում փոխնախագահի անձնական հանդիպումները։




























