Կանադական Քվեբեկ նահանգի հյուսիսում վթարի ենթարկված հիդրոպլանի բոլոր վեց ուղեւորները զոհվել են։

Զոհվածների շրջանում է մեկ զբոսաշրջիկ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայի չորս քաղաքացի եւ օդաչուն։ Ավիաընկերության ղեկավար Ջին Թրեմբլեյը հավաստիացրել է, որ օդաչուն փորձառու էր ու 14 տարի աշխատել է Saguenay Air 14 ընկերությունում, հայտնում է ՌԻԱ նովոստին։

Ավելի վաղ հայտնել էին, որ վթարը տեղի է ունեցել Լե -Բերժերոն մունիցիպալիտետից 6 կմ հեռավորության վրա։ Ցամաքային որոնումները դժվարացել էին տեղանքի խիտ բնակեցված տեղանքի պատճառով։

Կանադայում վթարի է ենթարկվել վեց ուղեւորներ տեղափոխող հիդրոպլանը։