Beeline-ը հայտարարում  է մայրաքաղաքում եւ Արագածոտնի մարզում GSM բջջային ցանցի եւ 3G-ծածկույթի զգալիորեն ընդլայնման մասին։

Մասնավորապես, տասնյակ նոր երկրորդ եւ երրորդ սերնդի 3G-բազային կայաններ են տեղադրվել Երեւանում եւ Արագածոտնի մարզի Ամբերդ, Ոսկեվազ եւ Քուչակ համայնքներում։

«Beeline-ի բջջային կապի բաժանորդների քանակը Հայաստանում ըստ 2015 թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշների գերազանցել է 815 հազարը, որը մոտավորապես 20 հազարով ավելի է, քան առաջին եռամսյակում: Ամեն օր Beeline-ին են միանում հարյուրավոր նոր բաժանորդներ, այդ իսկ պատճառով՝ ցանցի հավասարաչափ ընդլայնումը մեր ընկերության պարզ եւ հարմար ծառայությունների որակի ապահովման գրավականն է», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ նախկինում ընկերությունն ընդլայնել է 3G–կապի ծածկույթը տեղադրելով բազային կայաններ Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի եւ Կոտայքի մարզերում: