Միացյալ նահանգները ու Թուրքիան համաձայնեցրել են այն համաձայնագրի պայմանները, որով թուրքական ռազմական ավիացիան մասնակցելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերի վրա միջազգային կոալիցիայի օդային հարվածներին, հայտնում է ВВС- ն:
Ինչպես հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքը՝ թուրքական օդանավերը մոտ օրերս կանցնեն ռազմական առաջադրանքների կատարմանը։ Նա նաեւ նշել է, որ քննարկվում է Թուրքիայի հետ՝ կոալիցիայի երկրների համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունը։
ԻՊ ահաբեկչական խմբավորմանը դիմակայելու նպատակով ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմական գերատեսչությունների միջեւ տեխնիկական համաձայնագրի ստորագրման մասին ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։




























