Ինդոնեզիայի Պապուա նահանգի Յալիմոյի շրջանում սողանքի ժամանակ 8 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Փաթրիջ Ռենվարինը:

Նա նշել է, որ աղետի վայր մեկնած փրկարարների առջեւ բարդություններ են ծագել. «Հորդառատ անձրեւը ստիպել է նրանց վերադառնալ»,-ասել է Ռենվարինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ինդոնեզիայում սողանքներ շատ հաճախ են լինում: Մասնագետները դա բացատրում են անտառների ակտիվ հատմամբ: