Հունգարիայի կառավարությունը քննարկում է երկրի հարավային սահմանները ներգաղթյալներից պաշտպանելու համար բանակի օգտագործման հարցը, հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Զոլտան Կովաչը: Նրա խոսքով, վերջնական որոշումը կընդունվի հաջորդ շաբաթ, հաղորդում է  Lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստացել է, որ օգոստոսի վերջին բանակը կավարտի չորսմետրանոց սահմանապահ պատի կառուցումը: Ի սկզբանե ենթադրվում էր, որ այն պատրաստ կլինի ձմռան սկզբին:

2015-ի սկզբից ի վեր ավելի քան 110 հազար անօրինական ներգաղթյալ է մտել  Հունգարիա, որոնց մեծամասնությունը երկիր էր ներթափանցել Սերբիայի տարածքով: Ամեն օր ոստիկանությունը բռնում է մոտ 1,5 հազար ներգաղթյալի, որոնք փորձում են անցնել սահմանը: