Սահմանադրական բարեփոխումների գործընթացն այս անգամ մեծ ուշադրություն է բեւեռել իր վրա եւ մեծ կարեւորություն է ձեռք բերել: Այդ մասին օգոստոսի մամուլի ասուլիսին հայտարարել է կառավարող` Հայաստանի Հանրապետական կուսակցությունից Ազգային Ժողովի պատգամավոր, խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով, դա այն մասին է վկայում, որ հասարակական հաստատությունները կայացման փուլ են անցել: «Վենետիկի հանձնաժողովի անդամները մի քանի անգամ ընդգծել են, որ իրենց նպատակն ու առաքելությունն այն է, որ սահմանադրական բարեփոխումները համապատասխանեն ժողովրդական չափանիշներին: Նրանք մասնագիտական կարծիք են ներկայացնում»,-նշել է Արտակ Զաքարյանը: Նա ավելացրել է, որ խորհրդարանական լսումների ընթացքում ակնկալվում է հանրության ակտիվ մասնակցություն եւ որ քաղաքական երկխոսության փուլը դեռ չի ավարտվել: «Ինչպես ընդունված է ասել, ժողովրդավարությունը մշտական հոգատարություն է պահանջում: Շատ կարեւոր է, որ նախագիծը մինչեւ հանրաքվեն արժանանա հանրային վստահության»,-ընդգծել է Արտակ Զաքարյանը:





























