Երկու տղամարդ, Աֆղանստանի բանակի զինվորականի հագուստներով, երի հարավում գնդակահարել են ՆԱՏՕ-ի երկու զինծառայողների:
Միջադեպը տեղի է ունեցել Գիլմենդի նահանգում, որտեղ հաճախ են գրոհայինները հարձակվում ՆԱՏՕ-ի զինվորականների վրա: Մահացածների ազգության մասին ոչինչ չի հաղորդվում: Միաժամանակ Reuters-ի փոխանցմամբ, այդ նահանգում գտնվող զինվորականների մեծ մասը ամերիկացիներ են, հաղորդում է Lenta.ru-ն:
Դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը: Սովորաբար նման դեպքերում հարձակումների հետեւում կանգնած են լինում «Թալիբան» շարժման գրոհայինները:




























