Բորսայական առեւտրի ընթացքում Brent նավթի մեկ բարելի գինը 43 դոլարից ներքեւ է իջել: Երեւանի ժամանակով 18:50-ին էտալոնային ապրանքանիշի մեկ բարելի դիմաց տալիս էին 42,87 դոլար: Այդ մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները:
Օգոստոսի 26-ի առեւտրական նստաշրջանի ընթացքում Brent-ի գինը տատանվում էր 43 դոլարից բարձրի սահմաններում` հասնելով մեկ բարելի դիմաց 43,67 դոլարի նիշին: Բորսայական առք ու վաճառքի արդյունքում ռուբլին դոլարի նկատմամբ թուլացել է, մեկ դոլարի դիմաց այժմ տալիս են 69,42 ռուբլի` 27 կոպեկով ավելի, քան օգոստոսի 25-ին առք ու վաճառքի փակման պահին: Սակայն ռուբլին արժեւորվում է եվրոյի նկատմամբ. մեկ եվրոն այժմ արժե 79,13 ռուբլի (45 կոպեկով պակաս):




























