Սպորտային փոխանակման ծրագրի շրջանակներում Թուրքիա մեկնած երիտասարդ հայ բասկետբոլիստներն այցելել են Պոլսո Հայոց պատրիարքարան։

Այսօր՝ օգոստոսի 20-ին, 15 հոգանոց հայ մարզիկների խմբին Հայոց պատրիարքարանում ընդունել է պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, ով շնորհակալություն է հայտնել հայ մարզիկներին այցելության համար։

Արք. Աթեշյանը հայ պատանիներին տեղեկություններ է հաղորդել Թուրքիայի հայ համայնքի պատմության վերաբերյալ, որից հետո հյուրերը, Վաղարշակ սարկավագի գլխավորությամբ, այցելել են Հովհաննես Կոլոտ պատրիարքի անվան թանգարան։

Նշենք, որ International Sports Programming Initiative-ի եւ ԱՄՆ պետքարտուղարության SportsUnited  ծրագրի հովանավոությամբ 24 հայ եւ թուրք պատանիներ ու աղջիկներ հնարավություն կունենան մինչեւ օգոստոսի 29-ը Թուրքիայում մարզվել ԱՄՆ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի` NBA-ի նախկին խաղացող Ջորջ Մուրեսանի կողմից: