Օգոստոսի 25-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել 1979 թ. ծնված Մարինե Մ.-ի կողմից քրոջ` 1990 թ. ծնված Կարինե Մ.-ի դրամապանակից 20.000 դրամ գողանալու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գողությունը կատարել է նրանց մյուս քույրը` 1986 թ. ծնված Սիրվարդ Մ.-ն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: