Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի նախկին համախոհ, ներկայումս պետական ծառայողներից մեկը Ժաննա Նեմցովային խորհուրդ է տվել հոր սպանության պատվիրատուներին չփնտրել Չեչնիայում։ Այս մասին հայտնում է «Ռոսբալտ»-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները։
Աղբյուրների հավաստիացմամբ՝ Ժաննա Նեմցովան զրուցել է հոր նախկին համախոհի հետ, որը նրան խորհուրդ է տվել գոհ լինել, որ ճաղերի հետեւում են հայտնվել ենթադրյալ մարդասպանները, ճնշում չգործադրել հետաքննության վրա եւ լրատվամիջոցներում չուռճացնել սպանության՝ Չեչնիայում գտնվող պատվիրատուների թեման, փոխանցում է Gazeta-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Նեմցովան մտադիր է միջազգային հետաքննություն անցկացնելու իրավունք ստանալ։





























