Գերագույն ռադային շենքի մոտ հանրահավաք են կազմակերպել «Սվոբոդա»-ի մի քանի հարյուր ներկայացուցիչներ, հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Հրապարակում խորհրդարանի շենքի առջեւ հավաքված են նաեւ ցուցարարներ՝ Օլեգ Լյաշկոյի «Ռադիկալ կուսակցության» եւ  «ՈՒԿՐՈՊ» կուսակցության դրոշներով:

Նրանք պահանջում են, որ Գերագույն ռադան չքվեարկի Սահմանադրությունում ապակենտրոնացման հարցով փոփոխություններ  մտցնելու օգտին:

Խորհրդարանի շենքը պահպանում են մի քանի հարյուր իրավապահներ: Նրանց շարքերում են Ազգային գվարդիայի, «Տիտան» հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչները, նաեւ կիեւյան ոստիկանության աշխատակիցները: Այս պահին իրավիճակը հանդարտ է: Խորհրդարանական շենքի եւ  ցուցարարների միջեւ կանգնած են իրավապահների շարքերը: