«Հայաստանի էլցանցերը» աուդիտորական ծառայությունների մրցույթ են հայտարարել: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
2009-2014 թվերի ընթացքում կատարված ծախսերի, համաձայնեցված ընթացակարգերի համապատասխանության եւ իրականացման ստուգում անցկացնելու տեխնիկական առաջադրանքը նախապատրաստվել է ՀՀ-ի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ՌԴ Էներգետիկայի նախարարության համատեղ ջանքերով:
Նախնական տվյալների համաձայն, աուդիտը մոտավորապես 3 ամիս կտեւի:
Մրցութային հայտերը պիտի ներկայացվեն մինչեւ 2015-ի սեպտեմբերի 30-ը: Այդ օրը կբացվեն հայտերով ծրարները:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է «ՀԷՑ»-ի մամուլի քարտուղար Նատալյա Սերջանյանը, մրցույթը միջազգային է: Աուդիտի արժեքի սահմանային նիշ չի նախատեսված:
Հիշեցնենք, որ բացի այդ, մինչեւ դեկտեմբերի կեսը Հայաստանի էներգոհամակարգի վերլուծությունը կավարտի խորհրդատվական Deloitte & Touche CIS ընկերությունը, որը Կառավարությանը մենեջմենթի վերաբերյալ խորհրդատվություն կներկայացնի:





























