Ուկրաինայի Գերագույն Ռադան առաջին ընթերցմամբ օրենք է ընդունել Սահմանադրության մեջ իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ փոփոխություններ մտցնելու մասին:  Օրենքի նախագծի օգտին քվեարկել է  խորհրդարանական նիստին գրանցված 320 պատգամավորից 265-ը , փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:

Նշենք, որ Ռադայի պատգամավորները արտահերթ նիստի են հավաքվել Սահմանադրության մեջ իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ փոփոխություններ մտցնելու համար: Նիստը պիտի սկսվեր  ժամը  11-ին, սակայն  50 պատգամավոր արգելափակել է ամբիոնը եւ խորհրդարանի նախագահությունը՝ բողոքելով այդ օրենքի նախագծի դեմ:   Դրա հետեւանքով խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբինը հայտարարել է, որ նիստը կսկսվի ժամը 12.00-ին: Այդ ժամին Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը կարողացել է նիստը բացել Արմատական կուսակցության պատգամավորների աղաղակների տակ: