Եվրամիությունը ԵՄ կապի բաժանմունք է բացել Էրբիլում՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքում:

Արարողությանը ներկա էին Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին, Իրաքում ԵՄ դեսպան Յանա Խիբասկովան, Քուրդիստանի մի քանի նախարարներ ու դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ:

Իրաքում ԵՄ դեսպանի խոսքով՝ բաժանմունքի բացումը կարեւոր քայլ է ԵՄ-ի ու Իրաքյան Քուրդիստանի կապերի ամրապնդման տեսակետից, հայտնում են իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների բաժնի կայքում:

Յանա Խիբասկովան նաեւ բարձր է գնահատել փեշմերգի ուժերի դերակատարումը ՝ ԻՊ դեմ պայքարում ու հայտարարել է, որ «փեշմերգի ուժերը ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարող իրական ու արդյունավետ ուժ են»: