Գերագույն ռադայի շենքի մոտ անկարգությունների եւ ռազմական նռնակի պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 141 մարդու: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Արտյոմ Շեվչենկոն:

«Չոր թվեր ՆԳՆ-ից . ընդհանուր առմամբ կա 141 տուժած, որոնցից 131-ը ՝ ոստիկան եւ գվարդիական, նրանցից 10-ը ՝ ծանր վիճակում են, կա 18 ձերբակալված, 13-ն արդեն ազատ են արձակվել »,- գրել է նա Facebook-ում:

Ավելի վաղ հայտնել էին, որ զոհվել է ազգային գվարդիայի մեկ զինծառայող:

Նաեւ Ար. Շեվչենկոն նշել է, որ Գերագույն ռադայի շենքի մոտ բողոքի ցույցի 18 մասնակիցները, ում կասկածում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, ձերբակալվել են ՝ Քրեական օրենսգրքի 208 հոդվածով եւ գտնվում էին Կիեւի ժամանակավոր մեկուսարաններում, նրանցից 13-ին արդեն ազատ են արձակել, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»: