Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն հայտնել է Ազգային գվարդիայի 3-րդ ժամկետային զինծառայողի մահվան մասին։
Իր Twitter-ում նա գրել է. «Նախօրեին նռնակի պայթյունից ստացած վնավածքներից հիվանդանոցում մահացել է Ազգային գվարդիայի եւս մեկ մարտիկ՝ 3027 զորամասի զորակոչիկ Սլաստիկով Դմիտրին»։
Ավելի ուշ նա հայտնել էր, որ ՆԳՆ հոսպիտալում մահացել է երկրորդ մարտիկը։ «Հենց նոր մահացել է 3027 զորամասի զինծառայող, 24-ամյա Բոգդան Դացյուկը»,- գրել է Ավակովը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։




























