Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձար քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 25 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Վաղինակ Մ.-ին:

Խուզարկությամբ նրա գրպանից, ծխախոտատուփի ստվարաթղթի մեջ, հայտնաբերվել է կանեփանման զանգված:

Վաղինակ Մ.-ն հայտարարել է, որ այդ զանգվածը կանեփ է, որը քաղել է նշված հասցեի մոտից, չորացրել եւ մանրացրել՝ իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: